Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Մարդկանց մի մասն էլ չգիտի` ինչ է թատրոնը, և այստեղ նաև մենք անելիք ունենք»

«Մարդկանց մի մասն էլ չգիտի` ինչ է թատրոնը, և այստեղ նաև մենք անելիք ունենք»
23.12.2014 | 11:47

Համազգային պետական թատրոնը 2015-ին հյուրախաղերով հանդես կգա Լոս Անջելեսում և Սան Ֆրանցիսկոյում: Կներկայացվեն «44 աստիճանի վրա», «Փրկության կղզի», «Շխոնց Միհրան», «Ամենալավ տունը» ներկայացումները: Այս մասին «Իրատես de facto»-ին տեղեկացրեց համազգային թատրոնի տնօրեն ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ, նշելով, որ արտերկրների հետ կապված կան նաև այլ ծրագրեր, բայց չի շտապում հայտարարություն անել, քանի դեռ հստակեցված չեն:

Որո՞նք են Համազգայինի ամենապահանջված ներկայացումները:
««44 աստիճանի վրա» ներկայացումը 10 տարուց ավելի բեմում է, ձևավորել է իր հանդիսատեսը: Մեծ պահանջարկ ունեն կատակերգությունները («Բլեզ», «Ախ, կանայք, կանայք»): Բավական հաջողություն ունեցավ «Հացի խնդիր» ներկայացումը, որի բեմադրությունն իրականացրինք «Գրանդ Քենդի» ընկերության հետ համատեղ, «Համլետը» ևս ունեցավ հաջողություն և պահանջարկ կա կրկնելու,- ասաց Վարդան Մկրտչյանը:- Կան մարդիկ, որոնց անհնար է կտրել մշակույթից. խոսքը ձևավորված հանդիսատեսի մասին է: Մարդկանց մի մասն էլ չգիտի` ինչ է թատրոնը, և այստեղ նաև մենք անելիք ունենք»:
Ինչ վերաբերում է մարզային հյուրախաղերին, անցյալ տարի մշակույթի նախարարության աջակցությամբ ներկայացումներ են ունեցել Արագածոտնի մարզի երեք գյուղերում: Սոս Սարգսյանի բեմադրած ներկայացմամբ բացվել է «Թատերական Լոռի» փառատոնը, որը նվիրված է եղել հենց անվանի դերասանին:
«Մի քանի տարի առաջ սահմանամերձ բնակավայրերում պաշտպանության նախարարության հետ համատեղ ծրագիր ենք իրականացրել, ներկայացումներ ցուցադրել զինծառայողնրի համար,- հավելեց զրուցակիցս:- Մենք միշտ պատրաստակամ ենք, բայց հետպատասխան գրեթե չենք ստանում: Այս առումով շատ անելիք ունեն նաև տեղական ինքնակառավարման մարմինները: Որովհետև ստացվում է` մենք ուզում ենք անընդհատ ինչ-որ բան անել և պետք է խնդրենք: Ոչ, մենք կարող ենք առաջարկել, որևէ շահույթ չակնկալել, բայց նրանք պետք է տարրական պայմաններ ապահովեն, գոնե կեցություն և սնունդ»:
Համազգային պետական թատրոնը ամեն տարի հյուրախաղեր է ունենում Արցախում: Ներկայացումները մշտապես անվճար են, միայն անցյալ տարի են վճարովի եղել, և ստացված ողջ հասույթը փոխանցել են Ստեփանակերտի Մայր տաճարի շինարարությանը: Հետաքրքրվեցի` հեռավոր մարզերի, սահմանամերձ շրջանների բնակիչները ինպե՞ս են արձագանքում ներկայացումներին, մշակութային միջոցառումներին: «Ավելի մեծ հաճույքով են գալիս ներկայացումների»,- վստահեցրեց Վարդան Մկրտչյանը:
«Վերջերս, երկար տարիների դադարից հետո, ներկայացաք Վիգեն Չալդրանյանի բեմադրած «Համլետի» գլխավոր դերում: Առաջիկայում նոր ներկայացումներում կտեսնե՞նք Ձեզ»: Անդրադառնալով այս հարցին` պատասխանեց. «Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի գլխավոր դերակատարն եմ: Կներկայացվի հավանաբար 2015-ի աշնանը: Սցենարի հեղինակներն են Վիգեն Չալդրանյանը և Ռուբեն Հովսեփյանը»:
Օրեր առաջ «Իրատես de facto» ակումբում Վարդան Մկրտչյանն ասաց, որ Համազգային պետական թատրոնի համար 2014-ը ստեղծագործական առումով չգերազանցված տարի էր: Մեծ թվով ներկայացումներ են ունեցել, չորս պրեմիերա: Սոս Սարգսյանի հիմնած թատրոնի շենքի հարցը, սակայն, դեռ առկախ է: Հարց հնչեց՝ մարե՞լ է տեղի հետ կապված քաղաքական ակտիվիստների բարձրացած դժոգության ալիքը: «Դժգոհությունը, որ ծագեց, արհեստածին էր, եթե հիշում եք՝ Սոս Սարգսյանը հիմնել էր «Կանաչազարդ երկիր» ՀԿ-ն, որի նպատակը կարելի է շատ պարզ, մեկ նախադասությամբ բնորոշել` ծառերով լցնել Հայաստանը: Հետևաբար այդ մարդու և նրա թատրոնի դեմ խոսել այդ դիրքից ճիշտ չէ,- ասաց Համազգայինի տնօրենը, նշելով նաև, որ այդ տարածքը (Արամի և Բուզանդի փողոցների, վերջնամասը) կանաչ գոտի չէ, ավելին՝ աղբանոց է, իսկ իրենք ուզում են այն դարձնել մշակույթի կենտրոն:- Իմ կարծիքով, ավելի շատ մասնագիտական հարցեր պարզելու խնդիր կար և մենք առիթ էինք դրա համար: Այդ խոսակցությունները վաղուց են մարել, երբ քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետը հայտարարեց մրցույթ թատրոնի շենքի կառուցման համար: Պայմանները հետևյալն էին. շենքը ոչ մի մետր չպետք է վերցվի հանրային տարածքից, չպետք է որևէ կերպ խանգարի թունելին, մետրոյի հեռանկարային գծին: Համազգային թատրոնի շենքը կառուցվելու է ճարտարապետ Լևոն Ղալումյանի արվեստանոցի ներկայացրած էսքիզով, որը համապատասխանում է բոլոր այդ կետերին»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1490

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ